23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տուգանվելու գործընթացը կշարունակվի, մինչև կամավոր չհամաձայնվեք պատվաստվել. Ղազինյան

Դիմակ չկրելու համար «ասֆալտին փռվելու», ձեռնաշղթաներով բերման ենթարկվելու և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև դուք կամավոր չհամաձայնվեք պատվաստվել:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

«Աշխարհում սկսվում է հակադիմակային մեծ արշավ, մարդիկ սկսում են հասկանալ, որ այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում:

Հայաստանի առողջապահության նախարարն ու վարչապետը վերջերս անկեղծացան՝ փաստելով, որ դիմակների կրումը պարտադիր կլինի այնքան ժամանակ, մինչև Հայաստանը ձեռք կբերի պատվաստանյութ: Այսինքն, դիմակ չկրելու համար «ասֆալտին փռվելու», ձեռնաշղթաներով բերման ենթարկվելու և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև դուք կամավոր չհամաձայնվեք պատվաստվել:

Ուզում եմ փաստել, որ ՈՉ ՄԻ ԳԻՏԱԿԱՆ ԱՊԱՑՈւՅՑ ՉԿԱ, որ դիմակը պաշտպանում է նոր կորոնավիրուսից, սակայն կա հակառակ ապացույցը, որ դիմակների շարունակական և երկարաժամկետ կրումը անխուսափելիորեն հանգեցնում է սնկային թոքաբորբի, ինչի բուժումը շատ ավելի բարդ է ու ցավոտ, քան կորոնավիրուսը:

Ես վերահաստատում եմ իմ որոշումը՝ բաց տքրածքում դիմակ չկրելու մասին և հետևողականորեն պայքարելու եմ բաց տարածքում դիմակ կրելու պահանջը վերացնելու և բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքների չեղարկման համար:

Առաջիկա օրերին հանրությանը կներկայացնեմ պայքարի ռազմավարությունը:

Հ.Գ. նկարում Բեռլինում կազմակերպված բողոքի ցույցն է դիմակների և կեղծված տեղեկատվության դեմ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ