06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վրաստանում հերթական բողոքի ակցիան է ընթանում Սորոսի հիմնադրամի դեմ

Վրացական մարշ-ազգային շարժում» քաղաքական միավորումը հերթական բողոքի ակցիան է անցկացնում Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելով երկրում արգելափակել «Բաց հասարակության հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) գրասենյակի գործունեությունը, հայտնում է eadaily.com-ը:

Ցուցարարները հավաքվել են «Ռուսթավելի» մետրոյի կայարանի մոտ, որից հետո շարժվել են հիմնադրամի գրասենյակ:

 

Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը Վրաստանում «Բաց հասարակության հիմնադրամի» գործունեության լիակատար արգելքն է:

Նշենք, որ հուլիսի սկզբին «Վրացական մարշ» ազգայնական շարժումը դարձել է քաղաքական կուսակցություն, և դրա ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են մասնակցել հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին:

«Վրացական մարշ» կուսակցության հիմնադրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 2-ին՝ Սագուրամոյում գրող Իլյա Չավչավաձեի տուն-թանգարանում: Կուսակցությունը որպես կարգախոս ընտրել է Չավչավաձեի արտահայտությունը «երեք առաքինությունների» վերաբերյալ՝ «լեզու, հայրենիք և հավատ»: 

Այն մասին, որ «Վրացական մարշը» կուսակցություն է դառնալու և մասնակցելու է ընտրություններին, հայտնի է դարձել հունիսի սկզբին:

Այդ մասին հայտարարել էր դրա առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, որը մեկ անգամ չէ ինքն իրեն անվանել Դավիթ Շինարարի և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետևորդ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ