10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այստեղ խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ուզենա խոսի. Գ. Սահակյանը` Լ. Զուրաբյանին

ՀԱԿ պարգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությունից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, ով նկատեց, թե ինքը բարեկրթության կողմնակից է: ”Բայց չի կարելի հասարակության առջև կանգնել, սուտն ու կեղծիքը մատուցել հերոսաբար՝ չմտածելով, որ ժամանակների մարդիկ կան այստեղ նստած: Եթե քաղաքական ուժն անունը փոխում է, բովանդակությունը՝ երբեք: Մի քանի վաուչերով տնտեսական հզոր համակարգները վաճառվեցին, ընդ որում՝ այնպիսի մի ժամանակաշրջան էր, երբ աշխատողներին վաուչեր տալիս էին մի ձեռքով, մյուս ձեռքով՝ սեփականաշնորհում”,-նշեց նա։

ԱԺ նախագահը շեշտեց, թե ինքը որևէ մեկին չի մեղադրում. ”Ժամանակներ էին, գուցե՝ այդպես պետք է լիներ, բայց այսօր նորից ժամանակներ են, որ ամեն ինչ օրենսդրական դաշտում է: Նստել տանը ու մտածել, թե ինչի ուղղակի վաճառքով, երբ կարելի էր այսպես, այնպես, դա խորը վերլուծությունների արդյունք չէ: Ապակողմնորոշել ոչ թե ԱԺ-ին, այլ՝ ամբողջ մի հասարակության՝ անընդունելի է”:

ԱԺ նախագահը նկատեց` իր ցանկությունն է համատեղ, նորմալ աշխատել: ”Իհարկե, եթե ընդդիմադիր ես, քո գործունեությունը ծավալիր այդ դաշտում, բայց ընդդիմադիր չի նշանակում զրպարտել, հեյրուրել, սխալ փաստեր բերել, որոնք իրականության հետ կապ չունեն, դրանով հերոսանալ ու նստել: Իմ լիազորություններից օգտվելով, ես այդ ելույթը կընդհատելի շատ խիստ ձևով, որովհետև այստեղ խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ուզենա, խոսի, ԱԺ-ում պետք է ամեն ինչ լուրջ դրվի”:

Գալուստ Սահակյանը որպես օրինակ բերեց Արծվիկ Մինասյանին ու նշեց, որ նա էլ ընդդիմադիր պատգամավոր է, սակայն միշտ ըստ էության է խոսում: ”Ընդդիմադիր պատգամավորներ ունենք, որևէ մի պատգամավոր ավելի կառուցողական, խորքային ընդդիմադիր չէ, ինչպես Արծվիկ Մինասյանը, որովհետև նա իր տեսակետը ներկայացնում է համոզմունքով, ներկայացնում է ոչ թե ասելու համար, այլ մտածում է, որ դա է արդյունավետ ճանապարհը: Այսպես պետք է աշխատենք. կաշխատենք հաշտ ու խաղաղ, ուրմեն կաշխատենք: Հաշտ ու խաղաղը չի նշանակում բոլոր հարցերում համամիտ լինել, դա նշանակում է, որ լուրջ, խոր, մտածված քայլեր պետք է լինեն: Մյուս անգամ ձեր ուսերին նման բան չվերցնեք, այդ ուսերն այնքան կոփված չեն նման բան վերցնելու համար”,-եզրափակեց նա:

ԱԺ նախագահին պատասխանելու համար ելույթի խոսք խնդրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ Նա հարկ համարեց հիշեցնել, որ նույն այն թվերին, որոնք ԱԺ նախագահը անվանում է, թե հանցագործությունների տարիներ են եղել, նա եղել է իշխող կոալիցիայի կարկառուն դեմքերից մեկը։  Նրա ելույթի ժամանակ Աժ նախագահը լքել էր դահլիճը, ուստի ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատեց. ”Պառլամենտականին հարիր չէ տարիքով ավագին ու բացակային քննատադել”։

Հիշեցնենք, որ քննարկվում էր Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների կատարման ու 2013 թվականի տարեկան հաշվետությունը հաստատելու նախագիծը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ