11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Այնպիսի տպավորություն է, որ ոչ թե պատգամավորի ելույթ եմ լսում, այլ ՀՀ գլխավոր դատախազի. Շարմազանովը` Զուրաբյանին

”Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե պատգամավորի ելույթ եմ լսում, այլ ՀՀ գլխավոր դատախազի, որն արդեն մեղադրական եզրակացություն է ներկայացնում”,-այսօր Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` արձագանքելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանին: Նշենք, որ վերջինս Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների կատարման ու 2013 թվականի տարեկան հաշվետությունը հաստատելու նախագծի քննարկման ժամանակ մեղադրական ելույթով հանդես եկավ:

”Դուք խոսեցիք իրավական նիհիլիզմի մասին, ամեն ինչը մերժում եք”,-նկատեց Շարմազանովն ու հավելեց, որ Արման Սահակյանն ու Միքայել Մելքումյանը նախագիծը ներկայացրին, համաձայնություն հայտնեցին համագործակցել ընդդիմադիր հատվածի հետ ևս: ”Պատրաստակամություն հայտնեցին հավելյալ փաստաթղթեր ուղարկել: Դուք այստեղ կանգնում եք, Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից ասում եք` հենց այնպես թղթեր են: Կարելի է չէ՞ մի քիչ կոռեկտ լինել”,-ասաց Շարմազանովը` հորդորելով կոռեկտ լինել ու ԱԺ- ամբիոնը մեղադրյալի աթոռ չսարքել: ”Համամիտ չեք, ասեք` համամիտ չեք, ոչ թե դատական վերջնական եզրակացությունով հանդես եկեք”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ