21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Այսօր իշխանությունը թալանում է ժողովրդին. Լ. Զուրաբան

Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների կատարման ու 2013 թվական տարեկան հաշվետությունը հաստատելու նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, թե  թվում է` տեխնիակակն հարցեր են քննարկում, սակայն այդպես չէ: Ըստ Զուրաբյանի`այս տարիներին տեղի է ունեցել պետական գույքի ոչ թե օգտագործման իրավունքի փոփոխություն, այլ նվիրատվություն: Նման կերպ, նրա խոսքով, վաճառվել է Որոտանը: ”Որոտանի սեփակիանաշնորհումը նման մի հանցավոր գործարք է”,-նկատեց նա: 

”Հիմա մեզ բերում են աս հաշվետվությունն ու փորձում են համոզել, որ թանացիկ ներկաացնում են մասնավորեցման գործընթացները Հաաստանում: Սիրելիներս, այս ամսնավորեցման ծրագիրն ու հաշծվետվությունը վաղուց դարձել է ընդամենը մի քողարկում շատ ավելի խոշոր գործարքների, որոնք չեն ներգրավվում այս մասնավորեցման ծրագրի մեջ և կատարվում են Ազգային ժողովը շրջանցելու մեջ: Այս հաշվետվությունները վաղուցվանից դարձել են թղթի կտոր: Մենք այս հածվետվությանը չենք կարող դրական վերաբերվել, քանի որ սա հայ ժողովրդին խաբելու տարբերակներից է”,-շեշտեց նա: 

ՀԱԿ պատգամավորն ասաց, որ նման բոլոր վաճառքներից, գազի թանկացումից և այլն, օգտվում են իշխանավորներին մոտ կանգնած անձինք: ”Այսօր իշխանությունը թալանում է ժողովրդին”,-ասաց նա` հավելելով, որ տեղի է ունենում պետական գույքի վաճառք յուրայիններին չնչին գներով:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ