17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իզյա Պարվուսի որդեգրյալները կամ նմանը նմանին է գտել․ 7or.am

7or.am-ը գրում է․ «Հեղափոխություն ասվածը հարստացման միջոց օգտագործող Ալեքսանդր Պարվուսի մասին խորքային տեղյակները գիտեն, իհարկե: Իսկ մակերեսային անտեղյակները կարող են «գուգլել»: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում այսօր վխտում և օրակարգ են թելադրում Իզյա Պարվուսի ապօրինի ծոռները կամ հեռակա որդեգրյալները: Փանջունիական «փող ղարկեք»-ատիպ սուբյեկտները:

Ալեքսանդր Պարվուսը, նույն ինքը՝ Իզրաիլ Գելֆանդը, որքան էլ բացասական, բայց ուշադրության արժանի կերպար է: Հայտնի է նրանով, որ Առաջին աշխարհամարտի տարիներին շատ խոշոր գումարներ է ստացել Գերմանիայից՝ Ռուսաստանում հեղափոխություն հրահրելու և պատերազմում Ռուսաստանի պարտությունը «գլուխ բերելու» համար: Այդ «գործի» համար նրան մոտ 80 միլիոն գերմանական մարկ է տրամադրվել տարբեր փուլերով: Կազմակերպել է Լենինի և այլ մարտնչող բոլշևիկների վերադարձը Ռուսաստան: Սա հանրահայտ է: Քիչ հայտնի է, բայց արժանահիշատակ և այն, որ դրանից ավելի վաղ, Ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ (1904-05թթ) ճապոնական կառավարությունից Պարվուսը խոշոր ֆինանսավորում է ստացել Ռուսաստանում հեղափոխություն հրահրելու համար: Գումարի մի մասը յուրացրել է, իհարկե: Այլ մեքենայություններ էլ է գլուխ բերել, օրինակ, Օսմանյան Թուրքիայի հետ, բայց այլ բան է հետաքրքիր:

Երբ 20-րդ դարի մեկնարկի այդ «Սորոսին» ֆինանսավորող գերմանական կառավարության ներկայացուցիչները Պարվուսից հետաքրքրվում են, թե ինչպե՞ս, ո՞ւմ միջոցով է նա պատրաստվում իրականացնել հանձն առածը, նա նշում է, որ շեշտը դրվելու է բարոյական որևէ արգելքներ չունեցող, ամեն ինչի պատրաստ, ցանկացած սրիկայության ընդունակ անձանց վրա: Այդ շարքում, իհարկե տեղավորվում են և՛ Տրոցկին, և՛ Լենինը, և՛ այդ ամբողջ բոլշևիկյան մարդատյաց ու դավաճանական շայկան…

Այդ ամենն, իհարկե, վաղուց արդեն պատմության գրկում է և պատմաբանների, կենսագիրների հետաքրքրության առարկա:

Սակայն երբ նայում ես մեր իրականությանը, արդեն հետաքրքրության առարկա են փաշինյանական ռեժիմի առավել աչքի ընկնող «գաղափարախոսները» կամ պարզապես «խոսները»՝ Արման Բաբաջանյան, Լևոն Բարսեղյան, Դանիել Իոաննիսյան, Արթուր Սաքունց, Ստեփան Սաֆարյան… (ցանկացողները կարող են շարունակել): Նրանց, ի լրումն «թավիշի», միավորում է և մեկ այլ բան:

Վերցնենք, գերակտիվ Արման Բաբաջանյանին, որը մեր երկրում թուրքական 5–րդ շարասյան առաջամարտիկներից է: Զինծառայույթունից խուսափելու նրա պատմությունը հագեցած է բազմում՝ հրապարակային շրջանառված մանրամասնություններով, որոնց շարքում են և՛ ընկերոջ ընտանիքի երեխաների իրեն վերագրումը, և՛ փաստաղթղերի կեղծման միջոցով բանակից խուսափելը, և՛ սեփական մոր դեմ ցուցմունք տալը, ինչի մասին շատ ու շատ է խոսվել բազում հրապարակումներում ու նաև նրան բանտ հասցրած գործի նյութերում:

Լևոն Բարսեղյանի վերաբերյալ էլ քիչ խոսակցություններ ու հրապարակումներ չկան: Գյումրիում խոսում են, որ նա էլ ծնողի (հոր) հետ է խնդիր ունեցել, վիճել է, դե իսկ մյուս, խոսակցություններին ու մամուլի հրապարակումներին՝ հարսի հետ կապված թեմաներով չենք ուզում անդրադառնալ:

Դանիել Իոաննիսյանի մասին էլ ժամանակին հանրայնացվեցին նման տեղեկություններ, կապված ծնողի (մոր) դեմ ոստիկանություն հայտարարություն տալու հետ: Կհիշեն շատերը: Ծառուկյանին նրա մոտ շնորհակալություն հայտնելու և Դանիելի՝ Ծառուկյանի դեմ խոսելու պատմությունն էլ պակաս բնութագրական չէ:

Ինչ վերաբերում է Արթուր Սաքունցին, ապա նրա մասին էլ բառացիորեն օրերս բավականին խայտառակ մանրամասնություններ հայտնի դարձան հենց իր հոր հրապարակած հայտարարությունից, թե ինչպես է որդին ցանկանում նրանից խլել կնոջ մահվանից հետո մնացած տունը, և որ նա իր հորը դատի է տվել:

Ո՞վ մնաց: Ստյոպա Սաֆարյա՞նը: Նրան պարզապես հիշատակելն էլ բավարար է…

Դժվար չէ նկատել, որ հիշատակվածներին միավորում է ոչ միայն փաշինյանական ռեժիմի «հիմնադիր հայրերի», այդ ռեժիմին «գաղափարական բովանդակություն» հաղորդելու մղումը կամ «թավշաքարոզչությունը», այլև բարոյական նկարագիրը: Այսինքն՝ միավորում են այդ նկարագրի շեղումները, եթե չասվի՝ բացակայությունը:

Նմանները գտել են նմաններին:

Իրենց անհատական խնդիրն է, ու իրենց հարազատ-մերձավորների: Բայց երբ նման նկարագրի տեր անձինք խոսում են մարդու իրավունքներից, ընդհանրապես իրավունքներից, Սահմանադրություն և ընտրական օրենսգիրք մշակելով են զբաղվում, հասարակությանը ինչ-ինչ «գաղափարներ» են պարտադրում կամ քարոզում, տեղին է հարցնել, թե ի՞նչ իրավունքով:

Ու դեռ որքա՞ն ու ինչո՞ւ է այս հասարակությունը հանդուրժելու այս խեղակրատիան:

Սամվել Խաչագողյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ