08 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սպառվում է. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ ոչ իշխանական քառյակում են նաեւ ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունները, որոնք, հայտնի է, մեծ վերապահումով են մոտենում ներկայիս կառավարությանը եւ հատկապես վարչապետ Հովիկ Աբրահամյանին վերաբերող հարցերին։

“Եվ քանի որ քառյակը որդեգրել է կոնսենսուսային համագործակցության գործելաոճը, շատ հարցերում, այդ թվում նաեւ Հովիկ Աբրահամյանին վերաբերող, քառյակի ավելի ընդդիմադիր ՀԱԿ-ը եւ “Ժառանգությունը” դիրքրոշումների որոշակի մեղմացման են գնացել՝ համապատասխանեցնելով այն ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ցանկություններին։ Այդ փոխզիջման արդյունքում նրանք Հ. Աբրահամյանին մինչեւ սեպտեմբերի 30-ը ժամանակ տվեցին։ Երեկ, սակայն, ՀԱԿ խմբակցության ղեկավարներն իրենց ելույթներում կարծես թե ասում էին, որ այդ զիջումների ժամանակն անցել է, եւ քառյակում գոնե իրենք պահանջատեր են ողջ իշխանություններից, այդ թվում եւ՝ կառավարությունից եւ վարչապետից”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ