07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Մոսկվայում ադրբեջանցիները ծեծել են մի շարք հայերի․ կան ձերբակալվածներ

Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ հարձակվել են մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծել նրանց, հայհոյել։

Ադրբեջանցիների մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծել վարորդներին:

Տեսանյութերը տարածել է Инфотека24.ru-ն՝  նշելով, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ադրբեջանցիները Մոսկվայում բանդաներ են ձևավորում տեղի հայերի վրա հարձակումներ կատարելու նպատակով:

Ռուսաստանի հայերի միության աշխատակից Դավիթ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իրեն ծանոթ մի հայի ադրբեջանցիները դանակահարել են: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի հարավ-արևելքում ՕՄՈՆ-ի աշխատակիցները ձերբակալել մի խումբ ադրբեջանցիների: Տոնոյանը նաև հայտնել է, որ Մոսկվայի Մարինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո շրջաններն ամբողջությամբ շրջափակված են «ՕՄՈՆ»-ի և «Ռոսգվարդիայի» ուժերի կողմից, բոլոր մեքենաները ստուգվում են:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ