11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Բորոդինո” պահածոների գործարանը սնանկացման ճանապարհի՞ն է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ իրենց տեղեկություններով՝ ՀՀ Արարատի մարզում գործող “Բորոդինո” պահածոների գործարանը ֆինանսական վատ վիճակում է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ ընկերությունը սնանկացման ճանապարհն է բռնել:

“Թե ինչու է հայտնվել նման վիճակում և զարգացման ինչ հեռանկարներ ունի՝ “Ժողովուրդ”-ը փորձեց պարզել Բորոդինո պահածոների ընկերության փոխտնօրեն՝ Միսակ Աղայանից: Նրա հավաստիացմամբ. “Դրանք սուտ տեղեկություններ են և հիմնավոր չեն: 

Ես չեմ հասկանում, թե որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Հավանաբար մարդիկ կան, ովքեր ցանկանում են վարկաբեկել մեր ընկերության անունը”:

 Մինչդեռ մեր աղբյուրները հաղորդում են, որ Բորոդինոն, ի թիվս այլ ֆինանսական խնդիրների, դեռ նախորդ տարվանից մոտ 1.5 մլն դրամ պարտք է մնացել Վայոց Ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին՝ մթերած խնձորի դիմաց”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ