05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ ԱԺ նախագահը չի մեկնում արձակուրդ․ «Հրապարակ»

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 20-ին ստորագրել է խորհրդարանն ամենամյա արձակուրդ ուղարկելու որոշումը՝ 30 աշխատանքային օր։ Հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 28-ը գրեթե բոլոր պատգամավորները կգտնվեն արձակուրդում, բացառությամբ Արարատ Միրզոյանի, ով արձակուրդ չի մեկնի, եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, ով 20-ից մինչեւ օգոստոսի 7-ը կլինի աշխատանքային ռեժիմում։

Հայտնի է նաեւ, թե ինչու Միրզոյանը չի գնում արձակուրդ՝ որ հարկ եղած պահին պատգամավորներին հետ կանչի արտահերթ նիստի, գոնե մեկ նիստ անպայման կայանալու է մինչեւ օգոստոսի 26-ը․ ԱԺ-ն պետք է համալրի ՍԴ կազմը։ Եվ պատգամավորները ստիպված կլինեն ընդհատել արձակուրդը, որ իրենց սրտի ՍԴ-ն ձեւավորեն»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ