02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե ակտիվ չեն Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, էլ ինչ …

 

 

 

ՀՀ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահ է` քառյակի խոստացած թեժ աշունը չի իրականանալու: ”Խորհրդարանական քառօրյայի երկու կարևոր օրերն անցան՝ հայտարարության և հարցուպատասխանի օրը, և որպես քաղաքական գործիչ` կարող եմ փաստել, որ եթե ակտիվ չեն Նիկոլ Փաշինյանը և Զարուհի Փոստանջյանը, ապա ընդդիմության մոտ դահլիճում չի ստացվում սրել միջավայր”,-Ազգային ժողովում մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահը։

”Կարծում եմ` թեժ աշունն առանց քառյակից դուրս մնացած այդ երկու քաղաքական մեր ընդդիմախոսների, ուղղակի շանս չունի կյանքի կոչվելու”,-հավելեց նա։

Հիշեցնենք, երեկ ԱԺ-ում վարկային նոր պայմանագրի քննարկման ժամանակ Աշոտյանն ասել էր, որ մինչև 2019 թ.-ը վստահաբար կրթության նախարար չի մնալու: Հարցրինք՝ այդ հայտարարությունը կապ չունի՞ հետագայում հնարավոր իշխանափոխության հետ, Աշոտյանը ժպտաց.

”Եթե դուք ավելի շատ ժամանակ ունենայիք, չէի՞ք կարող կապել իմ հարցադրումը Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի հետ: Իմ հայտարարությունը նույնքան կապ ունի քառյակի հայտարարության հետ, որքան Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ”։

Աշոտյանը շեշտեց` հայտարարությունը պարզ տրամաբանությունից է ելնում: ”Պարզ տրամաբանություն է՝ այս Կառավարության մանդատը մինչև 2017 թ-ն է, իսկ վարկային ծրագիրը մինչև 2019թ-ն է”: 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ