23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Համաճարակի դեմ պայքարը դիմակի հետ նույնականացնելը մանիպուլյացիա է․ փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Նիկոլն այսօր խոսել է կորոնավիրուսից և 2 խնդրահարույց հայտարարություն արել։

Ա. «Ըստ էության, կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե իհարկե մենք շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են»:

Չեմ հիշում, սա 3րդ, թե 4րդ անգամն է համաճարակի սկզբից, որ նման բան ենք լսում։ «Թու-թու-թու», «զգուշավոր լավատեսություն» և այլն։ Այս վիրուսի խնդիրն այն է, որ վարակի տարածման ցանկացած կայունացում կամ նույնիսկ արագության նվազում ցանկացած պահին կարող է փոխվել հերթական պայթյունով։

Օրինակ՝ Վրաստանում, որտեղ բավականին երկար օրական 3–4 նոր դեպք էր գրանցվում, այսօր 24 նոր վարակակիր է գրանցվել։ Իհարկե, Հայաստանի այսօրվա 439-ի հետ համեմատելու չէ, բայց եթե արագորեն և խստագույնս չվերահսկեն, ապա շաբաթների ընթացքում կարող են շատ վատ վիճակում հայտնվել։

Կամ, օրինակ՝ Չերնոգորիայում համարյա 2 ամիս առաջ՝ մայիսի 25-ին, հայտարարել էին, որ հաղթահարել են վարակը։ Բայց երեկ +98 վարակված է գրանցվել։ Այսօրվանից այնտեղ դիմակ կրելը, այդ թվում և բաց տարածքներում, դարձրել են պարտադիր, սահմանափակել են հավաքները, ևն։

Ի դեպ, անցյալ 2 շաբաթները Հայաստանում ամենամահաբերն են եղել. 106 և 103 վարակված է մահացել համապտասխանաբար հուլիսի 6–12 և հուլիսի 13–19։ Ուղղակի սահմանային մարտերի ֆոնին այս մահերն աննկատ մնացին շատերի համար։

* * *

Բ. «Մեզ համար ակնհայտ է, որ լարվածության այս թուլացումը առաջին հերթին դիմակների հետ կապված միջոցառման ներդրման արդյունք է, այստեղ որևէ կասկած չկա»։

Կներեք, որ հարյուրերոդ անգամ նույն բանն եմ գրում, բայց համաճարակի դեմ պայքարը միայն դիմակներ կրելու հետ նույնականացնելը մանիպուլյացիա է։

Սոցիալական հեռավորությունը (որը գրեթե ոչ մի տեղ, գրեթե ոչ ոք չի պահպանվում), փակ տարածքների մշտական օդափոխումը (ոչ թե կոնդիցիոներ միացնելը, այլ հենց օդափոխումը), բացատրական աշխատանքը (այնպիսի տպավորություն է, որ վիրուսին չհավատացողների թիվն օրեցօր աճում է!) և ամենակարևորը՝ լայնածավալ թեստավորումը… Այս ամենը պիտի արվի, որպեսզի գոնե ամիսներ անց վերադառնանք նորմալ կյանքին հնարավորինս մոտ վիճակի։

Հ.Գ. Թեստավորման որակի հետ կապված խնդիրներն էլ առանձին մի մեծ թեմա են»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ