23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գործադիրի հիմարությունը և ոչադեկվատությունը սահմաններ չեն ճանաչում․ «Հրապարակ»

«Ցանկացած խելամիտ որոշում մեզանում կայացվում է մեծ դժվարությամբ, հանրային տարբեր շերտերի հուժկու պայքարի գնով։ Հիմա հանրությունը պայքարում է մաքուր օդ շնչելու իրավունքի համար։ Փորձում է բացատրել հայրենի իշխանություններին, որ այս ամռան տապին բաց օդում դիմակ կրելը վնասակար է եւ քովիդի դեմ պայքարի առումով էլ՝ չարդարացված, որովհետեւ հիվանդացության թվերը չեն նվազում, իսկ դիմակ կրողների առողջությունը նահանջ է ապրում։

Բայց մեր կառավարության հիմարությունն ու ոչադեկվատությունը սահմաններ չեն ճանաչում։ Իշխանությունը, որն ամիսներ առաջ, բառիս բուն իմաստով, արհամարհում էր կորոնավիրուսն ու մեզ՝ լրագրողներիս, արգելում էր որեւէ լրատվություն փոխանցել այդ հիվանդության մասին՝ իբրեւ թե  «խուճապ չտարածելու» մտահոգությամբ տոգորված, որոշել է դառնալ ոչ միայն կորոնավիրուսով վարակվածների գծով տարածաշրջանում առաջամարտիկը, այլեւ՝ քովիդի դեմ պայքարում անհեթեթության գծով։ Ընդ որում՝ կատաղի պայքար է ընթանում միայն մեկ ուղղությամբ՝ դիմակներ պարտադրելու։

Օրեր առաջ ամբողջ կառավարությունով փողոցներում դիմակներ էին բաժանում, հետո սկսեցին պարտադրել, որ բոլորը, ամենուրեք դիմակ կրեն, այդ թվում՝ հաղորդավարները, անգամ եթե տաղավարներում մենմենակ են։ Եվ աշխարհի հեռուստաընկերությունները հիմա ծաղրում են հայկական հեռուստաընկերություններին, որտեղ բացառապես դիմակավորված անձինք են եթեր դուրս գալիս։ Իսկ երեկ մենք ստացանք ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ուղերձ-հաշվետվությունը, որտեղ նա տեսախցիկի առաջ մենմենակ նստած՝ ներկայացնում էր 2020թ. առաջին կիսամյակի ցուցանիշները եւ դա անում էր դիմակով։ Ի դեպ, ժամանակին դիմակն ու ձեռնոցը «զույգով» էին հանդես գալիս, հիմա ձեռնոցի մասին իսպառ մոռացվել է։

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ