25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հարցի լուծումն այն է, որ տեղեր պետք է ավելացվեն». Բուհ չընդունված դիմորդների ծնողները շարժվեցին դեպի ԱԺ շենք

Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգից բողոքող դիմորդներն ու նրանց ծնողները, որոնք այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ԳԹԿ շենքի մոտ, երթով շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենք:

Նշենք, որ նրանք բողոքում են, որ իրենց զավակները բարձր բալեր են հավաքել՝ 16-17, սակայն չեն ընդունվել, մինչդեռ ավելի ցածր բալ հավաքածներն ընդունվել են:

Դիմորդներից  մեկի հայրը նշեց, որ իր որդին առաջին  հայտով դիմել է Իրավաբանության ֆակուլտետ, զուգահեռ  մի քանի հայտերով ևս դիմել է, ստացել է 15.75 միավոր և չի ընդունվել: Նրա խոսքով՝ եղել են դիմորդներ, որոնք 18 և ավելի միավոր են ստացել, 4-5 հայտով դիմել, սակայն կրկին չեն ընդունվել:

«Սա ԿԳՄՍ-ի սխալ ռազմավարությունն է, որովհետև այդ նախարարությունն առաջին հերթին պետք է մտածի հայ երիտասարդի կիրթ լինելու մասին, որպեսզի Հայաստանում կրթությունն ավելի բարձր մակարդակում լինի: Շատ ֆակուլտետներում 7.5 միավոր ստացածներն ընդունված են, ես չեմ ասում, որ ավելի բարձր ստացածներն ու իմ տղան գնան նրանց տեղում նստեն, ոչ, բայց թող նախարարը Կառավարության նիստում հարց բարձրացնի, որ բարձր միավորներ ստացած դիմորդների համար տեղեր ավելացվեն, դրանից պետությունը միայն շահում է»,-  ներկայացրեց նա:

Դիմորդի ծնողը նշեց, որ հեռախոսազանգ է ունեցել ԿԳՄՍ նախարարության աշխատակցի հետ, որը նրան պատասխանել է՝ խնդրի լուծման տարբերակներ կան: Ըստ նրա՝ ամբողջ խնդիրն այն է, որ ԳԹԿ-ն չի նշել միավորների շեմը, նա պնդեց, եթե միավորների շեմ նշված լիներ, շատերը չեն դիմի՝ հաշվի առնելով իրենց ունակությունները:

«Պատկերացնո՞ւմ եք բուհ չընդունվածների ապրումները, ԿԳՄՍ-ի սխալ քաղաքականության, սխալ ռազմավարության պատճառով կոտրված երիտասարդներ ենք տեսնում»,- ասաց նա և նշեց, որ մտնելու է ԳԹԿ՝ խնդիրը բարձրաձայնելու համար:

Դիմորդներից մեկի մայրը ևս նշեց, որ հարցի լուծումն այն պետք է լինի, որ տեղեր պետք է ավելացվեն: Նա ներկայացրրեց, որ իր որդին ԵՊԲՀ-ի դիմորդ է, 14.5 միավոր է ստացել, իր առաջին հայտով դիմած ֆակուլտետ չի ընդունվել, սակայն մյուս հայտերով ևս չի ընդունվել, մինչդեռ ավելի ցածր միավորներ ստացած դիմորդներն արդեն ընդունվել են:

Նրա որդին նշեց, որ սթրեսի մեջ է եղել, ԳԹԿ-ից ոչ մի պատասխան չի ստացել: «Ավելի ուշ պատասխան ստացա, որ Բուժֆակ չեմ ընդունվել, նշված էր՝ Ձեր դրական միավորով կարող եք դիմել այլ համալսարանների թափուր տեղերի համար: Այդ համալսարանները պետական չեն, ես ցանկանում եմ՝ պետական համալսարանում սովորել, որպեսզի իմ դիպլոմը պետական լինի, որպեսզի կարողանամ համապատասխան աշխատանք գտնել:

Սա իրավական թույլատրելի նորմերի խախտում է, իմ իրավունքների ոտնահարում, բացի նրանից, որ ես մեծ սթրես եմ տարել»,- ասաց դիմորդը և նշեց, որ իրենց պետք է ԳԹԿ-ն լսի, որը չի անում:

Մի կոտրեք մեր սերունդներին, թողեք՝ մտածեն, որ առաջ են գնում, ոչ թե հետ: Այս մասին այսօր ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը՝ նշելով, որ կրթական համակարգի այս փոփոխությունները ավելորդ լարվածություն և սթրես են առաջացնում երիտասարդների համար»,-ընդգծեց նա

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ