14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն եւ հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքերից․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը մերժում է սպառնալիքի լեզուն եւ հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքից: Այս մասին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը՝ «Ինտերֆաքսի» խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ղեկավարության վերջին օրերին արված հայտարարությունները խաղաղ գործընթացի վերաբերյալ։

«Ղարաբաղյան հակամարտությունը երեք կողմ ունի, որոնք հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել: Նախկինում Ադրբեջանը բանակցություններ էր վարում ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ: Այնուհետև Ադրբեջանը հրաժարվեց բանակցություններից Լեռնային Ղարաբաղի հետ: Եթե այժմ Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններ վարել Հայաստանի հետ, ապա պարզ չէ, թե ում հետ է այդ երկիրը խոսելու ղարաբաղյան հակամարտության շուրջ: Ադրբեջանը մտադիր է վերսկսել բանակցությունները ղարաբաղյան կողմի հետ, թե՞ ոչ: Մենք չգիտենք:

Վերջերս Ադրբեջանը տարբեր ձեւերով փորձում է պատերազմի սպառնալիքներով հանդես գալ: Եթե բանակցություններից դուրս գալու սպառնալիքն այս շարքից է, ապա դա մեզ չի զարմացնում եւ չի տպավորում:

Հայաստանը սպառնալիքի լեզուն եւ հանդես է գալիս խնդրի խաղաղ լուծման դիրքերից»,- շեշտեց Աննա Նաղդալյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ