14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն, ընդհանուր առմամբ, խոցել են հակառակորդի13 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ կեսգիշերից հետո սահմանին հանգստությունը պահպանվում է, ճեպազրույցի ժամանակ ասաց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակոցներ և հատկապես մեծ տրամաչափերի զինատեսակներից կրակոցներ չկան», – ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ հուլիսի 12-ից մինչև երեկ կեսգիշեր ՀՀ զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները, ընդհանուր առմամբ, խոցել են հակառակորդի 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային և 3-ը հետախուզական:

«Մեր հաշվարկներով 50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել 5-6 հայկական բնակավայրերի վրա: Մեր ԶՈՒ-երը լիարժեք տիրապետում են իրավիճակին և պատրաստ են հակառակորդի ցանկացած սադրանքների՝ ցամաքային, թե օդային: Մենք պատրաստ ենք հակահարված տալ, մենք տեսնում ենք բոլոր շարժերն ու գործողությունները», –  նշեց բանախոսը:

 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ