23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը կանի հնարավորը` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության սրացումը կանխելու համար․ Մատվիենկո

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Ես, որպես ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ, դիմումներ եմ ստացել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահների կողմից», – ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը անհանգստացած է ստեղծված իրավիճակով, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը բարեկամ, գործընկեր երկրներ են:

«Այժմ գլխավորը ոչ թե պատասխանատուներին փնտրելն է, այլ` ռազմական ցանկացած գործողություն անհապաղ դադարեցնելը», – ասել է նա:

Մատվիենկոն նշել է, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները` դիվանագիտական ուղով էսկալացիայի ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, Ռուսաստանը ջանքեր է գործադրում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Բացի այդ, ջանքեր են գործադրվում խորհրդարանական մակարդակով։

«Մենք շատ տագնապած ենք և անհանգստացած ենք այս իրավիճակից: Կանենք ամենը, որպեսզի կագնեցնենք լարվածության սրացումը և ռազմական գործողությունները», – ընդգծել է Մատվիենկոն:

Ըստ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահի՝ ռուսական կողմի դիրքորոշումը պետք է լինի բանակցային գործընթացը, որի ընթացքում պետք է գտնվեն փոխադարձաբար ընդունելի լուծումներ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ