23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլիզմը՝ մերժելու իսկական մատերիալ. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց որ Նիկոլ Փաշինյանը հերթական մտքի «փայլատակումն է» արտանետում և ասում, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչ-որ բանի մատերիալ չէ, ՀՀ քաղաքացուն անմիջապես դարձնում են հենց այդ «մատերիալը»։ Նիկոլը ժամանակին հայտարարում էր, թե ՀՀ քաղաքացին տուգանվելու «մատերիալ» չէ և շատ արագ, ի տեսա բոլորի, երկրի և աշխարհի աչքերի առաջ ՀՀ քաղաքացուն դարձին «տուգանվելու մատերիալ», տուգանում են դիմակի համար, անձնագիր մոտը չունենալու համար, մտադիր էին տուգանքները մեծացնել բաց և փակ տարածքների համար, հետո, ամոթը երևի մի քիչ զգաստացրեց ոմանց, և այդ նախագիծը առայժմ ետ կանչվեց կառավարություն։

Այսօր էլ, Նիկոլը հայտարարեց․«ՀՀ Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։ Եվ մենք պետք է ապահովենք, քաղաքացների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում՝ վարչական միջոցներով, այդ թվում՝ հանրային կոմունիկացիայով»։

Իսկ սա բաց տեքստով նշանակում է հակառակը, որովհետև Նիկոլի բոլոր ասածները վերջին երկու տարում կատարվում են 180 աստիճանով հակառակ ուղղությամբ՝ տուգանվելու չ-մատերիալը անմիջապես դարձավ տուգանվելու մատերիալ, կորոնայից չ-մահանալու մատերիալն արդեն ամիսներ շարունակ դարձել է կորոնայից մահանալու մատերիալ․․․ Եվ այս տրագիկոմեդիան, որի անունը Փաշինյանական իշխանություն է, կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին տուգանվելու և կորոնայից մահանալու մատերիալից չի դարձել՝ պայքարի մարտիկ, սեփական իրավունքներին տեր կանգնող ՀՀ ազատ քաղաքացի, քանի դեռ լրիվ չի բացել իր աչքերը և իր բերանը և չի մերժել Նիկոլին, որպես մերժելու մատերիալ․․.»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ