«Քիչ է մնում ես էլ դիմեմ ԿԸՀ, շատ հիմնավոր և փաստարկված ապացուցեմ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները». Աշոտյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/07/C85895BE-8630-4317-96FD-CD73FC8F29BA.jpeg)
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ ԼՀԿ-ն դիմում է ԿԸՀ ընդդիմության քվոտան ԱԺ-ում պահելու հիմնավորմամբ իրենց կողմից 350 ձայնով ԱԺ բերած, հետո իրենց լքած և հիմա Նիկոլ Փաշինյանի գովքով զբաղված պատգամավորի մանդատը վերադարձնելու հայտով, քիչ է մնում ես էլ դիմեմ ԿԸՀ, շատ հիմնավոր և փաստարկված ապացուցեմ, որ ԼՀԿ-ն ընդդիմություն չէ և պահանջեմ ՀՀԿ-ին վերադարձնել ընդդիմության գողացած մանդատները :
Այնպիսի միամիտ հայացքով են ասում, որ Արման Բաբաջանյանն ընդդիմություն չէ, կարծես իրենք էլ Թրամփի դեմ պայքարի ելած Բայդենն են»: