25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանն ընդգրկված չէ ջերմոցային գազերի օգտագործումը կրճատելու ցանկում

Հուլիսի 2-4 Երեւանում կայացել է Կլիմայի փոփոխության մասին տարածշրջանային աշխատաժողով, որի ժամանակ քննարկվել են ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման շրջանակներում վերջին զարգացումները:

Այսօր լրագրողների հետ հադիպմանը աշխատաժողովի աշխատանքը քննարկեց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Աշխատաժողովը, որին մասնակցել են 33 երկրների եւ 11 միջազգային կազմակերպությունների 73 ներկայացուցիչներ, Պապյանն առաջին հերթին կարեւորեց նրանով, որ հնարավորություն ստեղծվեց այդ ոլորտում ցույց տալ մեր երկրի աշխատանքը եւ համագործակցելու հիմքեր հայտնվեցին, ինչպես նաեւ հնարավորություն է ընձեռնվել ներկաներին ծանոթացնել մեր պատմամշակութային ժառանգությունը:

Սիմոն Պապյանը խոստովանեց, որ Հայաստանում բնական ռեսուրսները շահագործվում են եւ դա տարբեր պատճառներ ունի` սկսած օրենսդրականից մինչեւ սուբյեկտիվ:

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը նշեց, որ աշխատաժողովի բուն նպատակը ֆինանսատնտեսական բնույթի խնդիրներն էին, այն է` որպեսզի արտանետված ջերմոցային գազերը անդառնալի ազդեցություն չունենան կլիմայի փոփոխության վրա: Նրա կարծիքով` Հայաստանում ջերմոցային գազերի առաջացման հիմնական պատճառը էներգետիկայի, գյուղատնտեսության եւ տրանսպորտի ոլորտներն են:

Ներկայումս Հայաստանն ընդգրկված չէ ջերմոցային գազերի օգտագործումը կրճատելու ցանկում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ