17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ռուսների հետ փորձում է ինքնուրույն «պայմանավորվել» Արարատ Միրզոյանը․ «Փաստ»

«Վերջին շրջանում էլ ավելի է սրվել հայ-ռուսական հարաբերությունների թեման։ Մեր երկրների հարաբերությունները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միեւնույն է՝ առաջնորդների մակարդակով բավական սառն են, ինչի մասին խոսում են արդեն ոչ միայն միջազգայնագետները, քաղաքագետները, այլ անգամ սովորական մարդիկ։

Ի դեպ, շատերի համոզմամբ, նման վիճակ երբեւէ չէր եղել։ ՀՀ նախկին ոչ մի ղեկավար ՌԴ ղեկավարության հետ այս աստիճան սառը եւ լարված հարաբերություն չի ունեցել։ Լարվածության առիթները շատ էին ի սկզբանե, վերջերս էլ ավելացան մի քանի դրվագներ եւս, մասնավորապես ռազմաբազան հանելու թեման, Նավալնիի հայտնվելը Հ1-ի եթերում, հակառուսական տրամադրությունների ավելի ու ավելի խորացումը որոշակի շրջանակների կողմից եւ այլն։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այս հանգամանքով անհանգստացած են նաեւ իշխանական շրջանակներում։ Ըստ այդ նույն տեղեկությունների, ռուսների հետ փորձում է ինքնուրույն «պայմանավորվել» ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա, ինչպես հայտնի է, նախկինում աշխատել է պրոկրեմլ յան «Ռեգնում» ինֆորմացիոն գործակալությունում եւ պահպանել է իր կապերը մինչ օրս։

Եվ օգտագործելով իր նախկին կապերը այդ շրջանակների հետ՝ փորձում է հարաբերություններ հաստատել ռուսների հետ՝ Փաշինյանից առանձին։ Վստահելիություն ձեռք բերելու համար նա, մասնավորապես տեղեկացված լինելով առկա հակառուսական եւ արեւմտյան քամիներից եկած պլանների մասին, փորձում է հնարավորինս հարթեցնել դրանց հետ կապված խնդիրները ռուսական կողմի հետ։

Ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը այդ ամենով փորձ է անում իր կողմը հավաքել նաեւ իշխանական այն ներկայացուցիչներին, որոնք վտանգներ են տեսնում իրենց թիմի կողմից հետեւողական հակառուսական քայլերի մեջ կամ առնվազն չեն ոգեւորվում, օրինակ՝ «Նավալնի ցույց տալով»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ