23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի «իսրայելական» ստերը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի “իսրայելական” ստերը (լուսանկար)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի տարածման և լոքդաունից վաղաժամ հրաժարվելու խնդիրներին՝ այն համեմատել է Իսրայելի հետ…
“…Տնտեսական, սոցիալական և առողջապահական համակարգերի միջև հավասարակշռության խնդիրը պետք է լուծենք: Մենք որոշել ենք գնալ բացման ճանապարհով և այդ առումով մենք ունիկալ չենք: Ես այսօր լրատվությունը նայեցի, Իսրայելում ճշգրտորեն նույն իրավիճակն է, ինչ Հայաստանում: Այն օրը, երբ նրանք լոքդաունից հրաժարվել են, իրենք ունեցել են օրական 200-ից ավելի դեպք, իսկ այսօր ունեն օրական հազարից ավելի դեպք”,- ասել է Նիկոլը…
Համոզված եմ, որ Հայաստանի վարչապետն այս հայտարարությունն անելուց շատ լավ տեղյակ է եղել, որ տարրական ստում է… Նրա համար կարևոր է, որ իր երկրպագուներին և հասարակության “պողոսացված” մասսային այսպիսի կեղծ տեղեկություններով բացատրի, թե ինչու նա լոքդաունից շատ շուտ հրաժարվեց, իր կարծիքով տուժածներին և խոցելի խմբերին տրամադրեց միանվագ օգնություն և մի կողմ քաշվեց ՝ այդպիսով իր պարտականությունները համարելով կատարված…

Իսկ իրականությունը հետևյալն է…
Նախ, սկսենք նրանից, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 9 միլիոն 200 հազար բնակչություն ունեցող Իսրայելում այս պահի դրությամբ կա 30 162 կորոնավիրուսով հիվանդ և 332 մահացության դեպք այդ վարակից, այն դեպքում, երբ պաշտոնապես 2 միլիոն 960 հազար բնակչություն ունեցող Հայաստանում այս պահի դրությամբ գրանցված է 28 936 կորոնավիրուսով հիվանդ և 491 մահացության դեպք (ընդհանուր՝ 650)…

Իսկ հիմա ամենակարևորի մասին…Ինչ վերաբերում է Նիկոլի մատնանշած “Իսրայելում այսօր ունեն օրական հազարից ավելի դեպք”-ին, ապա նշեմ, որ կոնկրետ այսօր հրեական պետությունում գրանցվել է վարակման 204 և մահվան 1 դեպք (տե՛ս լուսանկարը https://www.worldometers.info/coronavirus/ կայքից)…
Որտեղի՞ց է Հայաստանի վարչապետը վերցրել “օրական հազարից ավելի դեպք”-ի մասին տեղեկությունը… Ո՞մ է խաբում…
Երբ ընդդիմադիր գործիչ էր, նրա մոտ գոնե կեղծիքը և սուտը մատուցելն ավելի լավ էր ստացվում…»։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ