18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Մնալու ես ձեռնունայն, Սահմանադրության արեւ». Մարգարիտ Եսայանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե սա եւս սահմանադրական է, ուրեմն դու կփոխես քո անունը։

Ապա՝ դատական համակարգը դարձրիր ռեգբիի գնդակ, էս ու էն կողմ քշելով դատավորներին, դատարանները շրջափակելով։
 

Եթե սա եւս սահմանադրական է, ուրեմն՝ դու քո հետագա ամբողջ կյանքում պիտի ճգնես ու առավոտից իրիկուն առանց հաց ու ջուր,պիտի կարդաս ու անգիր անես Սահմանադրությունը։

Ու, հիմա, հանկարծ ասում ես, թե ․«Մայր օրենքի` Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը»:

Սուտ, օրենքի տառին համապատասխան սուտ։

Դու իրականում հիմա վախենում ես, շատ ես վախենում, վայ, ո՝՝նց ես վախենում, որովհետեւ հասկանում ես, ջրի բերածը ջուրն էլ տանելու է,ոնց եկար, այդպես էլ գնալու ես, հեռացնելու են։

Մնալու ես ձեռնունայն, Սահմանադրության արեւ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ