Հայաստանը շարունակում է տարածաշրջանում առաջատարը լինել 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով, 10-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով
Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներց, հուլիսի 5-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 9653, մահացության ցուցանիշը՝ 163:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 9653
2. Ռուսաստան – 4668
3. Իրան – 2862
4. Թուրքիա – 2439
5. Ադրբեջան – 2004
6. Վրաստան – 238
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան – 163
2. Իրան – 138
3. Ռուսաստան – 70
4. Թուրքիա – 62
5. Ադրբեջան – 25
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 5-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 28 606 է, մահվան դեպքերինը՝ 642:
Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16 140, փաստացի բուժվողներինը՝ 11 824 (մեկ օրում ավելացել է 493-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը: