23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ու՞մ են հասցեագրված GALLUP-ի «նիկոլամետ» հարցման արդյունքները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ու՞մ են հասցեագրված GALLUP-ի “նիկոլամետ” հարցման արդյունքները

“GALLUP International Association”-ի Հայաստանում լիիրավ անդամ “Էմ Փի Ջի” ՍՊԸ-ի տնօրենը երեկ մամլո ասուլիսի ժամանակ հրապարակել է 1 002 անձի հարցման արդյունքերը, որից պարզվել է, որ Նիկոլ Փաշինյանի գործնեությունը դրական է գնահատում հարցվածների 85 տոկոսը…Այո՛, հենց այդպես… Այսպիսի ցուցանիշի մասին նույնիսկ Հյուսիսային Կորեայի բռնապետ Կիմ Չեմ Ընը կերազեր, սակայն ոչ Նիկոլը, ով օգտվում է նախորդ վարչակարգի “կեղծարար” շատ սպասարկուների, այդ թվում նաև վերը նշված սոցիոլոգիական կազմակերպության ծառայությունից…
Բացարձակ չեմ անդրադառնա այս կազմակերպության հրապարակած սոցհարցման “նիկոլապաշտ” արդյունքներին…Որպեսզի պատկերացնեք, թե ինչ կազմակերպության հետ գործ ունենք՝ երկու օրինակ կբերեմ… 2017 թ-ի ԱԺ և Երևանի ավագանու ընտրություններից առաջ այս կազմակերպության կողմից անցկացված սոցհարցման արդյունքները շատ քիչ էին տարբերվում ընտրությունների պաշտոնական արդյունքներից, որոնք ընդդիմությունը, այդ թվում նաև այդ ընտրություններին մասնակցած Նիկոլ Փաշինյանը համարում էին կեղծված…Հետաքրքիր է ստացվում, հայաստանյան GALLUP-ի հարցման ժամանակ արտացոլվել էին ընտրակաշառքի և ընտրակեղծարարության այլ միջոցների արդյունքում արտացոլված տոկոսային պատկերը… Ինձ համար այդ ընտրություններից առաջ կատարված հարցման արդյունքները և դրանց “պատճենահանումը” ԿԸՀ-ի կողմից բավարար է, որ ես չհավատամ այս կազմակերպության անցկացված հարցման արդյունքներին…
Սակայն այս վերջին հարցման “նկարված” արդյունքների հասցեատերը հիմնականում ոչ թե մեր հասարակություն է, այլ օտար մի քանի հասցեատերեր են…
Նախ, այս հարցման “ֆաշիստական” արդյունքներն ուղղված են Մոսկվային, որի միջոցով Նիկոլը ցանկանում է մեսիջներ հղել ՌԴ ղեկավարությանը՝ հասկացնելով, որ անտեսելով և արհամարհելով իրեն, պաշտոնական Մոսկվան դրանով դեմ է դուրս գալիս, ըստ Նիկոլի բառապաշարի՝ Հայաստանի ժողովրդին… Սակայն Նիկոլը մի բան է մոռանում. նախ Մոսկվայում շատ լավ հասկացել են, թե Նիկոլն ում շահերն է առաջ տանում Հայաստանում ,և որ միայն իր կառավարման ժամանակաշրջանում 57 հազար 100 ՀՀ քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և ընդունել է ՌԴ քաղաքացիություն… Ու այդ գործընթացը շարունակվում է… Սա հայաստանյան հասարակության “լուռ” պատասխանն է Նիկոլի մինչ այժմ ծպտյալ հակառուսական քաղաքականությանը…
Երկրոդ և երրորդ հասցեատերերըը՝ ԵԽ-ն է և նրա նախագահ Դոնալդ Տուսկը և Վենետիկի հանձնաժողովն ու նրա նախագահ Ջիանի Բուքիքիոն , ովքեր հանդգնել են բավական խիստ քննադատել Փաշինյանի ընդդիմադիրների և ՍԴ-ի նկատմամբ տարվող քաղաքականությունը… Չնայած նրան, որ որոշ քայլիստներ և նրանց սպասարկողներ բացահայտ հասկացնում են, որ “Տուսկն ու Բուքիքիոն ու՛մ շունն են, որ Նիկոլի դեմ բան խոսեն” , բայց ամեն դեպքում Նիկոլը գիտակցում է, թե նույն այդ Տուսկն ու Բուքիքիոն ինչ խնդիրներ կարող են ստեղծել նրա համար… Այդ իսկ պատճառով էլ այս “պրոփաշինյանական” սոցիոլոգիական 85 տոկոսանոց աճպարարությունը ևս մեսիջ է վերը նշված անձանց և նրանց ղեկավարած կառույցներին, որ Հայաստանում բեսպրեդելի և անօրինակնության հիմքում “ժողովրդի սերն ու վստահությունն է առաջնորդի նկատմամբ”…
Հ.Գ. Իսկ ինչ վերաբերում է Նիկոլի վարկանիշին, ապա դա լավագույն դեպքում 15-20 տոկոս է… Իսկ իր քայլիստ պատուհասների վարկանիշը՝ դրանից էլ ցածր…»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ