23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը. «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող ուսուցիչները դիմում են ԿԳՄՍ նախարարին

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի կարող ինտեգրվել այլ առարկայի մեջ. չէ՞ որ տարբեր են առարկաների նպատակներն ու չափորոշիչները։ Այս մասին հայտարարություն են տարածել Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող մի խումբ ուսուցիչները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի պարոն նախարար Arayik Harutyunyan, Ձեզ դիմում են Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող մի խումբ ուսուցիչներ։ Համոզված ենք, որ “նոր Հայաստանում”՝ ժողովրդավարական Հայաստանում, առաջին հերթին լսելի պետք է լինի հենց ժողովրդի ձայնը։ Մենք՝ ուսուցիչներս, ժողովրդի մի մասնիկն ենք։

Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում էլ եղել է հարգված ու պահանջված աշխատանք։ Ուսուցիչը մարդու կյանքում, աշակերտի կյանքում երկու շատ կարեւոր դեր է կատարում. մարդու “ՄԱՐԴ” ձեւավորման գործում եւ երկրորդ՝ նրա կրթության հարցում։ Ուսուցիչը երեխային պետք է տա հոգի, կամք ու բարձրագույն բարոյական արժեքներ։

Եթե երբեւէ ներկա լինեիք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի որեւէ դասաժամին, եթե երբեւէ առանձին հանդիպում ունեցած լինեիք ՀԵՊ դասավանդող ուսուցիչների հետ, ապա կտեսնենք, որ վերոնշյալ արժեքները մեծավ մասամբ ձեւավորվում են հենց այս դասաժամերի ընթացքում։

Այսօր ավելի քան երբեւէ մեր պետությունը կարիքն ունի գիտակից քաղաքացիների ձեւավորման, կարիքն ունի այնպիսի հասարակության ձեւավորման, որում իշխող լինի “ՀԱՅ” տեսակը։

Պարոն նախարար, այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը։ Այն ինչը “հայկական” է, կրճատվում է, տեղը զիջում օտարածին ներմուծումների։ Մենք դեմ չենք բարեփոխումներին,դեմ չենք թարմացված եւ ամուր կրթական համակարգ ունենալուն, բայց եկեք առաջ գնանք՝ պահպանելով հայկականը։ Եկեք վերցնենք լավը, վերցնենք այն, ինչը չի վնասի մեր արմատներին։

Եթե մի փոքր ազնիվ լինենք, կնկատենք, որ մեր արած յուրաքանչյուր քայլ հարվածի տակ է դնում գալիք սերունդին, նոր եկող հային։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չունի լոկ քրիստոնեություն քարոզելու առաքելություն, ինչը շատ հաճախ սիրում են շահարկել։ Այն դաստիարակող է. սերմանում է բարություն, ընկերասիրություն, համբերություն, ծնողասիրություն, սովորեցնում է սեփական ժողովրդի ծեսերն ու ավանդույթները, ծանոթացնում տոներին, պատմում աշխարհում այլ կրոնների եւ կրոնական ավանդույթների մասին։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի կարող ինտեգրվել այլ առարկայի մեջ. չէ՞ որ տարբեր են առարկաների նպատակներն ու չափորոշիչները։

Մենք ապրում ենք ազատ եւ ժողովրդավարական երկրում։ Ուրեմն մի՛ բռնացեք մեր ընտրությանը, մի՛ բռնացեք մեր կարծիքին։

Անենք այնպես, որ մեր սերունդները չմեղադրեն մեզ, ինչպես մենք ենք հաճախ մեղադրել մեր նախորդներին։

Անենք սա ի շահ Հայաստան աշխարհի, ի շահ մեր ավանդույթների եւ ազգային արժեքների։

Հարգանքներով՝

Գրիգորյան Անահիտ

Ավետիսյան Սիրունիկ

Կարապետյան Ամալյա

Պետրոսյան Լարիսա

Պոզոյան Հայկանուշ

Պապինյան Սվետլանա

Բադալյան Լիլիթ

Ավետիսյան Նարինե

Աբրահամյան Ժաննա

Ենոքյան Գոհար

Բաղդասարյան Սեդա

Հակոբյան Ռեբեկա

Ղամբարյան Մերի

Ավետիսյան Արմենակ

Գալստյան Անուշ

Հակոբյան Գոհար

Հակոբյան Մարիամ

Մուրադյան Լալա

Հարությունյան Սեդա

Պողոսյան Վարդանուշ

Աղաջանյան Հասմիկ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ