23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում են ՍԴ մասին օրենքի փոփոխությունները եւ հանրաքվեն չեղարկելու հարցերը (ուղիղ)

ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում  են, մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների իրականացումը, ինչպես նաեւ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի չեղարկումը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունները, ինչպես նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը հեղինակել են ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանը եւ Սուրեն Գրիգորյանը: Այս փոփոխություններով ՍԴ մասին օրենքը համապատասխանեցվում է հունիսի 22-ին ԱԺ-ի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններին:

Բացի դրանից ԱԺ 35 պատգամավորներ հեղինակել են «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ