01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Վերադառնալով մեր «ոչխարներին» ասեմ…

Եթե հեղափոխության կամ իշխանափոխության համար պահանջվեին ընդամենը վիրտուալ տատիկ, կեղծ պապիկ, շնգոյի շուն, ղժղժան ամբոխավար, պաչվող ջահելներ ու կնանիք, ապա աշխարհի բոլոր երկրներում ամիսը մեկ պարբերականությամբ հեղափոխություններ/իշխանափոխություններ կլինեին։

 

Տեխնոլոգիաները կարևոր, բայց ոչ որոշիչ դեր են կատարում։ Եթե հեղափոխության/իշխանափոխության հիմք չկա, այն չի լինի։

ԽՍՀՄ փլուզմանն էլ էր նպաստում քաղաքական և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, բայց ԽՍՀՄ–ը փտում էր ներսից և փլուզվեց հենց այդ պատճառով։ Տեխնոլոգիաներն ընդամենը փաթեթավորեցին բովանդակային գործընթացները։

ԽՍՀՄ փլուզման գլխավոր պատճառներից մեկը մարքսիստական գաղափարախոսության պրակտիկ կիրառումն էր՝ մասնավոր սեփականության ինստիտուտի և մասնավոր բիզնեսի բացառումը։

Մարդկության շարժիչ ուժն ու բնական վիճակն անհավասարությունն է, այլ ոչ թե արհեստական հավասարությունը (այլ հարց է, որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, թեև դա էլ բուրժուական բլեֆներից է, որն առավելագույնս մոտենում է իրականությանը երբ ստանում ենք բարեկեցիկ միջին խավ)։ Այնպես որ ԽՍՀՄ–ն «էն գլխից» էր դատապարտված փլուզման։

Վերադառնալով մեր «ոչխարներին» ասեմ, որ 2018–ի իշխանափոխության ձևն ու դերակատարներն անսպասելի էին, բայց անսպասելի չէր բուն փոփոխությունը։ Այլ հարց է, որ մի խումբ պատմական պատահականություններ և դուրսպրծուկներ փախցրեցին հանրության սպասումներն ու հայտնվեցին պետության ղեկին։ Դա արդեն հեղափոխության/իշխանափոխության «արտադրական ծախքերն» են, որոնք միշտ լինում են նման դեպքերում։ Բայց դա էլ կանցնի։ Հայկական թերմիդորն անխուսափելի է։ Դա պատմաքաղաքական օրինաչափություն է, որից ոչ մի երկրում տեղի ունեցած հեղափոխություն չի շեղվել։

Տեխնոլոգիան հեղափոխական աղցանն է, որը տրվում է ճաշից առաջ։ Ճաշը դեռ չի եփվել։ Առավելևս ընթրիքին չենք հասել։

Մի խոսքով, պետք է ուշադրություն դարձնել քաղաքական գործընթացների բուն էությանը՝ սուբստանցիային։ Մնացածը՝ ինչպես տեքստում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ