Միայն ձեր գլխարկներին գրված «դուխը» այդպես էլ չբավարարե՞ց Ալիևին պատասխանելու. Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/06/serj-2.jpg)
NEWS.am–ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե ինչպես են մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության կապակցությամբ:
Գրասենյակի արձագանքը ներկայացնում ենք ստորև.
Հ.Գ. 1.Ալիևի տիկնոջը Ստեփանակերտում թեյ խմելու և նրա սիրած երաժշտությունը` մուղամն ապահովելու հրավերից ի՞նչ կա:
Հ.Գ.2. Միայն ձեր գլխարկների ու շապիկների վրա գրված «դուխը» այդպես էլ չբավարարե՞ ց Ալիևին պատասխանելու։
Հ.Գ.3 80-ականների զենքերի մասին ձեր մանիպուլյացիաները, որ մասնագիտական մակարդակում բազմիցս պարզաբանվել ու հերքվել են, այդուհանդերձ, շարունակեք կրկնել, բայց չմոռանաք բացատրել, թե ինչպե՞ս այդ զենքերի գործադրման արդյունքում ադրբեջանցիները 1000-ից ավելի զոհ ունեցան 2016-ին, ինչպես ձեր վարչապետն էր ֆեյսբուքյան իր էջում հպարտորեն գրել, իսկ հայկական կողմը` 75 զոհ: Երբ ժամանակը գա, Սերժ Սարգսյանը ձեզ համար հանրամատչելի դասախոսություն կկարդա 80-ականների զենքերի մասին: Հայկական կողմը միշտ կռվել է այն զենքերով, ինչ ունեցել է և հաղթել է: Ձեր սիրելի «կիրթ» Ալիևը վկա:
Հ.Գ.4 Զավեշտի գագաթնակետն է և ամենադասական զրպարտություններից մեկը, երբ տարիներ շարունակ օտար երկրներից ու կազմակերպություններից վճարվածներն ուրիշներին են 5-րդ շարասյուն անվանում:
Հ.Գ.5 Ցավում ենք, որ ոչ մասնագիտական աշխատանքից և ոչ էլ քաղաքականությունից չհասկանալով` վարչապետի մամուլի քարտուղարը շտապել է հրճվանք ապրել և հետևություններ անել Սերժ Սարգսյանի`«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունից, որի իմաստը Նախագահ Սարգսյանի ներկայացնելուց հետո, վստահաբար, այդ հրճվանքից ոչինչ չի մնա»:
news.am