23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Տղե՛րք, հանուն մեր պետականության լինելիության, հանուն Ազգային մեր շահի նորից պայքարի պատրաստվե՛ք․ Գևորգ Գևորգյան

Նախկին հետախույզ, ռազմագետ փորձագետ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Տղե՛րք, հանուն մեր պետականության լինելիության, հանուն Ազգային մեր շահի նորից պայքարի պատրաստվե՛ք։
Մենք երկիր չունենք հանձնելու լիբերալ ապազգայիններին, վասակներին, պետություն և պետականություն քանդողներին։
Մինչ Նիկոլը ամենուր հոխորտում է, ալիևն էլ մյուս կողմից է վայրահաչում մեր պետականության և Ազգի վրա։ Ու երկուսն էլ նույնաբովանդակ բառապաշարով՝ մի թիրախի վրա են աշխատում։ Մի՞թե սա ոչինչ չի հուշում։ Ագրեսոր ադրբեջանի հակաժողովրդավար և ռասսիստ տկարամիտը քիթը խոթում է արդեն մեր երկրի ներքաղաքական կյանք, վայրահաչելով մեր անկախության անցած ուղու, 30 տարիների մեր ազգային պայքարի, մեր հերոսների և մեր պետականության վրա՝ նույն բառապաշարով ու նույն հռետորաբանությամբ, ինչպես որ անում է մեր երկրի վարչապետի աթոռին հայտնված իշխանազավթ ապազգայինը։


Սա ադրբեջանական հայատյաց քարոզչության սպասարկու ապազգայինների աշխատանքի արդյունքն է, մի կողմից մեր պետությունը քանդում է ապազգային իշխանությունը, մյուս կողմից՝ նույն տակտիկայով հարվածում է ալիևը։
Նիկո՛լ, սա ագրեսիվ ռազմական գործողություններ վերսկսելու ազդակ է, որի հնարավորությունը դու՛ տվեցիր կիրթիդ, իսկ պատասխանը մե՛նք ենք տալու մեկընդմի՛շտ՝ Ազգային բռունցքով։
Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա Ազգային իշխանություն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ