23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Լուսավոր Հայաստանը» այլեւս բացահայտ է խաղում իշխանության դաշտում. Արսեն Բաբայան

ԼՀԿ-ն այլեւս բացահայտ է խաղում իշխանության դաշտում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ երեկ միակ քաղաքական ուժը, որ ստում էր, թե իբր ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի նիստը դիտավորությամբ է երկուշաբթի օրը հրատապ անցկացրել, գործող իշխանությունն էր, իսկ երեկվանից այդ ստին բացահայտ միացել է նաեւ «Լուսավոր Հայաստանը»։

Առիթ ունեցել եմ ասելու եւ հիմա էլ կրկնում եմ, որ քննարկվող գործը կասեցվել էր Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ-ի կարծիքին ուղարկելու առթիվ։ Ուրբաթ օրը ՍԴ-ն պաշտոնապես ստացել է վերջին եզրակացությունը Վենետիկից։

Մեր օրենսդրությունը պահանջում է, որպեսզի անմիջապես վերսկսվի կասեցված գործի վարույթը, երբ վերացել է կասեցման հիմքը։ Ակնհայտ է, որ Վենետիկի եզրակացության ստացմամբ վերացավ կասեցման հիմքը։ Դատարանն այլ բան չէր կարող անել, քան հաջորդ աշխատանքային օրը գործը հանել կասեցումից։

Հետաբար, ԼՀԿ-ն իմանալով այս պրիմիտիվ կարգավորումը, ի դեպ այդ մասին խոսել է նաեւ ՍԴ դատավոր Թոխյանը, չէր կարող նման միտք արտահայտել, եթե չլիներ իշխանության կամակատարը։

Հիմա էսքանից հետո որ ձեզ պատեպատ տալով կախվել եք «Հայրենիք» կուսակցության համապատասխան հայտարարությունից՝ ի՞նչ իմաստ ունի։ Ամեն բան փաստարկված է եւ հիմնավորված»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ