08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Եթե այս ամենի արդյուքնում մեր երկրում սահմանադրական կարգը տապալվի, մենք գիտենք, թե ով այն տապալեց, և ով դրան օժանդակեց իր կլասսիկ աճպարարությամբ. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կլասիկ քաղաքական գործիչ Edmon Marukyanը հերթական անգամ ձև գտավ գնալ երրորդ ճանապարհով՝ խոստացավ դիմել ՍԴ, բայց ուշ՝ այն հույսով, որ այդ ընթացքում կամ էշը սատկի, կամ իշատերը, և գործող իշխանությունը հասցնի կազմաքանդել Սահմանադրական դատարանը, կամ էլ ԲՀԿ-ի հետ ինքը մի հերթական ստորակետի շուրջ չհամաձայնվի, ու պատասխանատվությունը գցի նրա վրա։

Էդմոնը Մարուքյանը հերթական անգամ քաղաքական ճկունության մաստեր-կլասս ցույց տվեց, բայց եթե այս ամենի արդյուքնում մեր երկրում սահմանադրական կարգը տապալվի, մենք գիտենք, թե ով այն տապալեց, և ով դրան օժանդակեց իր կլասսիկ աճպարարությամբ»:

 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ