23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմ հետ ասոցացվելու վախից դարձել ես խամաճիկ, պետության և ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդը. Միքայել Մինասյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Էդմո´ն, գիտե՞ս որն է քո ու Հրայրի տարբերությունը։ Շատ բան: Շատ բան, որոնք խտանում են այն իրողության մեջ, որ Հրայր Թովմասյանի սանիկները հանուն պետության ու հանուն քավորի զրկանքներ են կրում, կալանավորվում են խելագարի պատվերով ու տղամարդու պես դիմակայում բոլոր հարձակումներին, իսկ քո սանիկն առաջին իսկ հարմար առիթի դեպքում դավաճանում է քեզ, հետո էլ ԱԺ դահլիճում նստած նայում, թե ինչպես են նախ ստորացնում, ապա ծեծում իր քավորին: Սրանք օբյեկտիվ հետևանքներ են», – Facebook-ի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

 

«Քեզ երկու տարի մեղադրում են, որ դու իմ պրոյեկտն ես ու դրանով` քո արժանապատվության հաշվին կարողանում քթիցդ բռնած ուղղորդել: Դու ապրում ես Նիկոլ Փաշինյանի հիվանդագին իրականության մեջ ու դարձել ես այդ պսևդոիրականության ստրուկը։ Իմ հետ ասոցացվելու վախից դարձել ես խամաճիկ, պետության և ժողովրդի թշնամու իշխանության խղճուկ կցորդ` քեզ հետ կործանելով բազմաթիվ փայլուն երիտասարդների ապագան ու քաղաքական կարիերան։

Դու այսօր ունեիր ընտրություն: Իսկ ընտրությունը պետության ու պետության թշնամու միջև էր: Դու ընտրեցիր երկրորդը՝ սեփական ձեռքերով խփելով Հայաստանի ժողովրդավարության դագաղի վերջին մեխը: Արժանապատվությունդ կուլ տալով, երեք տարի քեզ վրա «ոտք սրբողների» շանտաժին ենթարկվելով՝ դու կոտրեցիր մեր պետության ողնաշարը՝ գործելով քաղաքական և բարոյական ինքնասպանություն։

Ի տարբերություն քեզ՝ Էդմո՛ն, Հրայրն ու Սահմանադրական դատարանի մյուս դատավորները չտրվեցին շանտաժի, չվախեցան խելագարի սպառնալիքներից ու հիստերիկ նոպաներից, չտրվեցին էժան մանիպուլյացիաների: Գիտե՞ս ինչու, որովհետև նրանք արժանապատվություն ունեն:

Հայաստանի Հանրապետությունում այսուհետև չկան կողմեր։ Կա´մ դու խելագարի հետ ես կա´մ ժողովրդի։ Ես պատրաստ էի այսօր ինքս դառնալ քո «պրոյեկտը», եթե կանգնեիր ժողովրդի կողքին, բայց դու ընտրեցիր երկրի քաղաքական ասպարեզից թարախի հետ դեն շպրվելու հեռանկարը: Դու դեն կնետվես` ընդմիշտ կրելով «նախկինի» ու «նիկոլականի» խարանը։ Չկասկածե՜ս: Քաղաքական տզրուկների ինստիտուտն էլ ենք թողնելու անցյալում:

«Լուսավոր Հայաստանի» հարգարժա´ն անդամներ, եթե ձեր շարքերում կան մարդիկ, ովքեր դեռ ընդունում են ոչ թե Փաշինյանի ֆեյսբուքյան, այլ իրական իրականությունը, ապա դարձե՛ք ընդդիմություն։ Իրական ընդդիմություն: Դո՛ւրս եկեք կործանարար իշխանությունից, կանգնե´ք ժողովրդի կողքին։ Ժողովուրդը շնորհակալ կլինի, մենք էլ ձեզ՝ խոնարհ ծառա։ Դուք դեռ շանս ունեք հրաժարվել գլխիկոր ապագայից: 

Հայաստանի Ազգային ժողովում արդեն կա մեկ ընդդիմություն՝ ի դեմս ԲՀԿ-ի։ Չնայած բոլոր քաղաքական հալածանքներին՝ նրանցից յուրաքանչյուրը միշտ բացճակատ ու բարձր գլխով է քայլելու, որովհետև առանց վարանելու իրենցից կախված ամեն բան արեցին իրավական պետության ոչնչացումը կանխելու համար:

Երանի հոգով ուժեղներին», – գրել է Մինասյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ