13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ես Էդմոն Մարուքյանի խորհրդատուն չեմ, որ իրենց խորհուրդ տամ, թե ոնց են դիմում, ինչ են դիմում. Հրայր Թովմասյան

Ես ոչ Էդմոն Մարուքյանի խորհրդատուն եմ, ոչ էլ ԱԺ կանոնակարգ օրենքի փորձագետ եմ, որ իրենց խորհուրդ տամ, թե ոնց են դիմում, ինչ են դիմում, կամ կարդալուց ոնց ընկալել: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, ըստ որի, գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս ԱԺ պատգամավորներին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել ՍԴ:

«Թե ովքեր կարող են դիմել ՍԴ, հստակ սահմանված է Սահմանադրության 189-րդ հոդվածում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ասաց. «Ես առիթ կունենամ իմ կյանքի մի փուլում անդրադառնալ եւ գնահատականներ տալ եւ իրավական, եւ քաղաքական այդ փաստաթղթին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ