11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Մեր իշխանության պրիմիտիվությունը չափ ու սահման չունի. Գագիկ Համբարյան

Հրայր Թովմասյանից ձերբազատվելուց հետո կորոնավիրուսը կվերանա՞: Այսպիսի հարցադրում է արել քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Մեր իշխանությունների պրիմիտիվությունը չափ ու սահման չունի… Երեկ նիկոլականների կողմից Սահմանադրությունում հակաօրինական փոփոխություն կատարելուց հետո գործող իշխանությունները որոշեցին ժողովրդի ուշադրությունը շեղել այդ խնդրից և այսօր մեծ նվեր մատուցեցին. կորոնավիրուսային վիճակագրության համաձայն` 1274 թեստավորվածներից վարակված են եղել 418-ը, իսկ առողջացածների թիվը՝1013 է…

Մինչև երեկ ոչինչ չէր հուշում, որ մեզ մոտ այսպիսի կտրուկ «հաճելի» վիճակ է նախատեսվում. իշխանություններն ընդամենը զգուշավոր, բայց ոչ հիմնավորված, լավատեսություն էին հայտնում… Դա այն դեպքում, երբ, օրինակ, իմ շրջապատում կորոնավիրուսով հիվանդությունների դեպքերը կտրուկ ավելացել են…

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ կորոնավիրուսի դեմ պայքարն է օգտագործում հօգուտ իր քաղաքական շահերի…

Վերը նշված թվերից կարելի է ենթադրել, որ իշխանությունները կորոնավիրուսից առաջողջացածների թիվն են ժամանակին գաղտնի պահել, որ հիմա էլ այն «քաղաքական» աստառով ներկայացնեն հասարակությանը…

Այսպես շարունակվելու դեպքում, չեմ զարմանա, եթե բարձր մակարդակով հայտնեն, որ կորոնավիրուսի տարածման համար ևս Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս դատավորներն են մեղավոր, ինչպես մեղավոր են տնտեսության խայտառակ և մարդկանց ծանր սոցիալական վիճակի համար…

Հ.Գ. Կարող է կորոնավիրուսային այսօրվա վիճակագրության վրա աշխատել է Տիգրան Մուկուչյանը»,-գրել է քաղաքագետը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ