25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սա եզակի շանս է ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի համար ապացուցել, որ իրենք իրական ընդդիմություն են. Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեծ հաշվով ինձ արդեն չի հետաքրքրում, թե ինչ են պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանն ու իր կողմից հավաքագրված խումբը։

Նրանք արդեն վաղուց անցել են թույլատրելի բոլոր սահմանները, կազմաքանդել են իրավական կարգը և կատարել պետական մասշտաբի մի քանի հանցագործություններ։

Ինձ տվյալ իրավիճակում ավելի շատ հետաքրքրում է նախ խորհրդարանական ընդդիմության, ապա նաև նախագահ Արմեն Սարգսյանի գործողությունները: 

Խորհրդարանական ընդդիմությունն ունի սահմանադրական լիազորություն՝ մեկ հինգերրորդով դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան։ Սա եզակի շանս է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համար ապացուցել, որ իրենք իրական ընդդիմություն են, գնալու են մինչև վերջ և վճռական պահին դիմակայելու են իշխանության բացահայտ ապօրինի գործողություններին։

Նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին կանդրադառնամ այս ապօրինի օրենքի ընդունումից և նրա իրավասության ներքո հայտնվելուց հետո»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ