13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Տեղի է ունենում սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն. Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայաստանում տեղի է ունենում սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն։
«Հրավիրում եմ իրավապահների ուշադրությունը…
Տեղի է ունենում սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն, որն արտահայտվելու է օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանության մի հատվածի լիազորությունների ապօրինի դադարեցմամբ:
 
Գործընթացին լուռ հետևելն առաջացնում է առանձին հանցակազմ» , – գրել է Ամրամ Մակինյանը։
 
Հիշեցնենք՝ «168.am»-ը գրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներն այսօր իրականացնելու են սահմանադրական հեղաշրջում՝ կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով (Իշխանությունը յուրացնելը) և 300.1-րդ հոդվածով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործությունները։
 
Ազգային ժողովի պատգամավորները Սահմանադրության կոպիտ խախտմամբ և առանց Սահմանադրական դատարանի համաձայնության վաղը երկու ընթերցումով ընդունելու են Սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ դադարեցնելով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները։
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ