14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Տաշիր» հիմնադրամը պարգևատրել է Հայաստանի շտապօգնության բոլոր բուժաշխատողներին և վարորդներին

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը հունիսի 21-ին շնորհավորել է բժիշկներին Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և հայտարարել ՀՀ շտապօգնության պետական   ծառայության բոլոր բուժաշխատողներին և վարորդներին դրամական պարգևների փոխանցման մասին: Ընդհանուր առմամբ, հանրապետության ամբողջ տարածքում ֆինանսական աջակցություն կստանա շտապ օգնության 1346 աշխատող:

 

Այս նախաձեռնությունը, ինչպես նախորդները, որոնք ուղղված են Հայաստանում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին աջակցելուն, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի անձնական նախաձեռնությունն է:

«Ծանր ժամանակահատվածներում ժողովրդին օգնելը մեր առաջնահերթությունն է: Մենք միշտ կանենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք աջակցել բժիշկներին և պաշտպանել նման ծանր իրավիճակներում մարդկանց առողջությունն ու կյանքը», – հայտարարել է Կարապետյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ