17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հանուն Ձեր շահերի ու ամեն կերպ ձեր ճշմարտացի լինելը ապացուցելու՝ պատրաստ եք պետական գաղտնիք հրապարակել». Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «Գիտե՞ք, տեղյա՞կ եք, որ 2019 թվականին Հայաստանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության գերժամանակակից ՆՈՐ համակարգեր։ Հայաստանը ձեռք է բերել ՕՍԱ-ԱԿԱ հակաօդային պաշտպանության համակարգեր։ Եվ ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր մարտունակ վիճակում», սա ասել է Նիկոլ Փաշինյանը։

Միքայել Մինասյանը անդրադառնալով այս զենքի գործարքին բնավ կասկածի տակ չի դրել զենքի արդյունավետությունը և անհրաժեշտությունը, այլ անրադարձել է այս գործարքի ֆինանսական մասին և կոնկերետ ասել՝ “бейби стоп” :

Հիմա, որպեսզի կարողանան արդարացնել ու թոզ փչելով ժողովրդին համոզել, թե այն անհրաժեշտ է ու արդիական, կազմակերպեցին մի շատ զզվելի սրտաճմլիկ, լիրիկական ու հակապետական հարցազրույց՝ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նորից եմ կրկնում, ոչ մեկը կասկածի տակ չի դրել այս զենքերի անհրաժեշտությունն ու օգտակարությունը, այլ խոսվել է գնից ու գործարքի անհամատեղելիությունից։ Հանուն Ձեր շահերի ու ամեն կերպ ձեր ճշմարտացի լինելը ապացուցելու՝ պատրաստ եք պետական գաղտնիք հրապարակել և անցնել մարդկային բարոյական նորմերի վրայով։
Ուզում եմ ասել, որ չի ստացվելու. դուք գնալու եք, բայց Հայկական երկու պետություններն էլ շարունակելու են ուս ուսի տված առաջ քայլել։

Աստված պահապան մեր հայրենիքին և մեզ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ