25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Պարոն Փաշինյան, ճիշտ չէ ուղղակի նստել և գնալ

Այօր ՔՊ գրասենյակում տեղի ունեցած նիստին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երբ նա դուրս եկավ գրասենյակից, նրան մոտեցավ ակտիվիստ Մանուել մանուկյանը՝ ասելով, որ բանկերի հետ կապված հարց ունի վարչապետին․

«Պարոն Փաշինյան, բանկերը թալանում են ժողովրդին, մի վայրկյան լսեք, ձեր ժողովրդին են թալանում, մեզ քաղաքականությունը չի հետաքրքրում, բանկերի հարցերը լուծեք»,- վարչապետի հետևից գոռաց Մանուկյանը։ Սակայն Փաշինյանը ուշադրություն չդարձրեց, նստեց իր մեքենան և հեռացավ, ինչին ի պատասխան Մանուել Մանուկյանն ասաց․

«Պարոն Փաշինյան, ճիշտ չէ ուղղակի նստել և գնալ, ճիշտ չէ նստել և հեռանալ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ