23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պետք ա ուղղակի արգելել էն կուսակցությունների գործունեությունը, որոնք ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա բռնանում են. Վարչապետ

Այո, այն կուսակցությունը, որը համակարգված, ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա բռնանում է, պետք է ուղղակի արգելել էդ կուսակցությունների գործունեությունը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես իդեա եմ տալիս՝ օրենքի նախագիծ ներկայացնելու: 2017 թվականին ես մի օրենքի նախագիծ էի գրել, որ փոխվի կուսակցության կասեցման հիմքերը: Գրել էի՝ էն պարագայում, երբ բացահայտվում է, որ կուսակցությունը համակարգված ձևով ընտրակաշառքներ, ընտրակեղծիքներ ա իրականացրել, էդ կուսակցության գործունեությունը պետք ա կասեցվի:

Ցավոք, «Ելք» դաշինքի իմ գործընկերները չհամաձայնեցին, որպեսզի մենք էդ օրենքը դնենք շրջանառության մեջ: Բայց, երևի դրա մասին պետք  ա մտածել», – ասաց վարչապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ