«Այս թեմային այլևս չեմ անդրադառնա, ամեն ինչ պարզ է». Արսեն Ջուլֆալակյանը Ծառուկյանի հետ կապված թեմայով վերջին գրառումն է արել
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը կրկին անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի հետ կապված թեմային։
Նշենք՝ Ջուլֆալակյանը կողմ է քվեարկել Ծառուկյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելուն։
Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ
✅ պետությունից-կառավարություն
✅Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ)
✅Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ)
✅Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից
2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են
Նախագահներ –
✅Ռոբերտ Քոչարյան(2002-2008)
✅Սերժ Սարգսյան(2008-2018)
✅Վարչապետ-Նիկոլ Փաշինյան
✅ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան
✅ՄՕԿ – Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով…(athlete’s solidarity program)
✅ Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա – Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան(2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան
Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։
Այդ կարգը գործել է բոլոր,ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության։
Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար…)։
Հարց. արդյոք մարզիկը ՊԱՐՏՔ Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ։
Մտածենք։
հ.գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։
հ.գ.2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է»,- ֆ եյսբուքյան իր էջում գրել է Ջուլֆալակյանը։