12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

The New York Times-ն անդրադարձել է Ծառուկյանի հարցին և հիշեցրել հայտնի ելույթը

The New York Times -ը անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը՝ նշելով․ «ՀՀ խորհրդարանը թույլ է տվել կալանավորել խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին՝ խարդախության կասկածանքով»:

Պարբերականը նկատում է, որ Գագիկ Ծառուկյանը վերջերս մեղադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը տնտեսությունը սխալ կառավարելու և կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողելու մեջ:

«3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսով վարակման 17 489 դեպք է հաստատվել և 293 մահ արձանագրվել, և այս առումով Հայաստանն ամենից շատ տուժած երկիրն է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կառավարությունն այժմ ակնկալում է, որ տնտեսությունն այս տարի կկրճատվի 2 տոկոսով՝ նախկինում կանխատեսվող 4.9 տոկոս աճից հետո»,- ասվում է հոդվածում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ