29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու եւ մեզ այդքան զվարճացնելու համար. Նաիրա Զոհրաբյան

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է եւ եթե չալարեմ, երեւի դիմեմ հայրենի միլիցիային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ողբայցեմ զկոմպրոմատս ձերս

Իմքայլական պատգամավորները իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե» տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ դա ում սյուր ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղելեն հրապարակային ու ես թաքուն թղթել գրելու ավանդույթ չունեմ:

Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղակատվություն է եւ եթե չալարեմ, երեւի դիմեմ հայրենի միլիցիային:

Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու եւ մեզ այդքան զվարճացնելու համար:

Հ.Գ. Խնձոր կերեք, խնձոր»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ