07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«ԱԺ ամբիոնի խոսափողը ձեզանից լավ քաղաքական գործիչ է». Աշոտյանը՝ իմքայլականներին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմքայլականների բարբաջանքն եմ լսում առավոտվանից ու չեմ դադարում զարմանալ նրանց ճնշող մեծամասնության մեծամտության եւ պրիմիտիվության վրա։

Նրանց թվում է, թե Նիկոլի ստերի ստվերի տակ մանդատ քերելով՝ իրենք քաղաքական գործիչներ են դարձել։

Նրանք չեն հասկացել, որ մանդատը խելք չի տալիս, խելքը մինչ այդ պիտի ունենային։

Նրանց թվում է, թի մի քանի տեսախցիկների առջեւ արտաբերած անհեթեթ բառակույտը քաղաքական տեսակետ է։

Նրանց թվում է, թե պաշտոն ստանալով մարդ են դարձել, այնինչ նույն ԱԺ-ի այգեպաններն ու բակի բանվորներն իրենցից հազար անգամ լավ մարդ են։

Ժամանակին ասել էի, որ հաջորդ ԱԺ-ն բաղկացած է լինելու Նիկոլի սելֆիի ձողերից եւ ուսապարկերից։ Սխալվել եմ, նրանց մեծամասնությունը քաղաքական առումով պարզապես թթվի քարեր են։

ԱԺ ամբիոնի խոսափողը ձեզանից լավ քաղաքական գործիչ է»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ