23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իրականություն են դառնում մեր կանխատեսումները». «Հայրենիք»-ը դատապարտում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ «սաստկացող քաղաքական հետապնդումը»

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությանը։

«Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը դիմելու է քաղաքական ընդդիմության շինծու քրեական հետապնդմանը: Ազգային ժողովի ընդդիմադիր ուժի ղեկավարի վարկաբեկման արշավի և բացահայտ քրեական հետապնդման սանկցիան տրվեց այն պահին, երբ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ իշխող վարչախմբի գործունեության խիստ քննադատությամբ և պահանջեց կառավարության հրաժարականը: Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է:

 

Մենք անվերապահորեն դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սաստկացող քաղաքական հետապնդումը և հայտարարում, որ սին են քաղաքական կյանքը պատժիչ գործողություններով կասեցնելու վարչախմբի հույսերը: Իրավիճակից մեկ ելք կա` ռեալության զգացողությունը կորցրած Փաշինյանի անհապաղ հրաժարականը և ազգային համաձայնության վրա հիմնված հակաճգնաժամային կառավարության ձևավորումը», – ասված է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ