23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ռեժիմը խուճապի մեջ է». Վահագն Վարագյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռեժիմը խուճապի մեջ է:

 Հունիսի 15-ին ԵՊՀ գիտական խորհուրդը ընտրելու է ԵՊՀ նոր ձևավորվող հոգաբարձուների խորհրդի դասախոս անդամներին: Իմ ղեկավարած ստորաբաժանումը՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը ևս առաջադրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու: Բայց մինչև այս պահը մեր թեկնածուի անուն-ազգանունը չի ընդգրկվել ցուցակում, և ծանուցում չի ուղարկվել ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին, ինչը ԵՊՀ կանոնադրության 28-րդ կետի կոպտագույն խախտում է:

Ինձ հասած լուրերի համաձայն՝ օրվա իշխանությունները, մասնավորապես՝ Կրթության, գիտության և այլնի նախարարը հանձնարարել է համալսարանի իր դրածոներին ամեն ինչ անել, որ իմ ղեկավարած կենտրոնի կողմից առաջադրված թեկնածուն չհասնի քվեարկություն փուլ՝ լավ իմանալով, որ քվեաթերթիկում հայտնվելու դեպքում հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու հավանականությունը մեծ է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ