23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արցախում 5-րդ ալիքն այլևս չի հեռարձակվի, պատճառը քաղաքական է․ Հարություն Հարությունյան

Արցախում 5-րդ ալիքն այլևս չի հեռարձակվի, պատճառը քաղաքական է։ Այս մասին տեղեկանում ենք «Մեդիա պաշտպան»–ի ֆեյսբուքյան էջից։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Արցախում հունիսի 1-ին մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցվել էր։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ պատճառը տեխնիկական է, «Արցախկապ» ընկերությունը սպասում է Ֆրանսիայից սարքի և որ «5-րդ» ալիքի, «A TV»-ի ու «Շողակաթ»-ի հեռարձակումն Արցախում շուտով կվերականգնվեն։ Վերջին երկու ալիքի հեռարձակումը վերականգնվեց, բացի «5-րդ» ալիքից։ Հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ալիքի գործունեությունը դադարեցվել է քաղաքական շահարկումների արդյունքում։ Հարցին՝ ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել, Հարությունյանը նշեց․ «Որևէ քայլ չենք ձեռնարկելու։ Նրանք մեզ պատերազմ են հայտարարել, Աստված իրենց հետ։ Յութուբյան դիտումները վերջին մի քանի օրերին 25 հազարով ավելացել են, ավելացել են նաև ֆեյսբուքում դիտումները։ Արցախցիներից բազմաթիվ նամակներ ենք ստացել, նրանք շարունակելու են մեզ հետևել համացանցով»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի քարտուղարը ֆեյսբուքում գրառում էր արել, նշել, որ հարիր չեն քաղաքական շահարկումները, մինչդեռ մի քանի օր անց Արցախի էկոնոմիկայի նախարարությունը որոշում է Արցախի հարկատուների հաշվին հեռարձակել միայն կառավարության որոշած ցանկով հաստատված հեռուստաալիքները, իսկ դրանց մեջ «5-րդ ալիքը» չի մտնում: Հարցին այսօր անդրադարձել են նաև Արցախի խորհրդարանում, պատգամավորներից մեկը նշել է, որ սա հանրային հնչեղություն ստացած հարց է, որը քաղաքական ենթատեքստ ունի, մինչդեռ նշվել է, որ քննարկվում է տարեկան բյուջեի կատարման հաշվետվությունը, պատգամավորին հորդորել են հարցը բարձրացնել այլ ձևաչափում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մտահոգություն է հայտնում, որ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնավարումը սկսվեց լրատվամիջոցների հանդեպ նման ճնշումներով։ Փաստացի, նպատակը 5-րդ ալիքի գործունեությունը Արցախում դադարեցնելն էր, ինչի համար ընտրվեց նման գործելաոճ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ