07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ժամ շուտ հեռացե՛ք, պարոն Մնացականյան

Քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին կոչ է անում հեռանալ։

«Իսկ մեր արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող անձը չի՞ ուզում մինչև իր շուտափույթ հեռանալը՝ շնորհակալություն հայտնել շատ «արդյունավետ աշխատանքի» համար արտգործնախարարության Իրանի ուղղությամբ աշխատող իր գործընկերներին և խորհրդարանի Իրանի հետ բարեկամության խմբի անդամներին:

Հակառակն անազնիվ կլինի, եթե չաշխատելու համար երեկ շնորհակալություն էր հայտնում խորհրդարանի եվրոպական ուղղությամբ «զբաղվող» ներկայացուցիչներին, այն դեպքում՝ երբ արդեն առկա էր Եվրոպական խորհրդարանի եռյակի խայտառակ հայտարարությունը, հիմա էլ նույն տրամաբանության մեջ, իր համար առիթ կա՝ շնորհակալ լինելու իրանական ուղղության համար:

 

Ժամ շուտ հեռացե՛ք պարոն Մնացականյան,
բանը-բանից՝ վաղուց անցել է…», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Բեքարյանը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ