23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Խորհրդարանական դիվանագիտությունը հզոր զենք է». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգմավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Խորհրդարանական դիվանագիտությունը հզոր զենք է՝ արտաքին քաղաքականությունն առաջ տանելու, երկրներին իրականությունը ներկայացնելու եւ համապատասխան վերաբերմունք ձեւավորելու ճանապարհին։

Տարիներ շարունակ մեր երկրի խորհրդարանները ընդգծված ուշադիր են աշխատել խորհրդարանական դիվանագիտությունը առաջ տանելու, մեր երկրի շահերը հաստատելու, պատմական իրականությունները ներկայացնելու եւ մեր երկրի արտաքին քաղաքական իմիջի համար։ Եվ անցած բոլոր տարիներին խորհրդարանական ոչ մի պատվիրակության աշխատանքներում չեն եղել վրիպումներ, սխալներ եւ անճշտություններ։

Միշտ մեր խորհրդարանականները ՀՀ-ն եւ Արցախի Հանրապետությունը ներկայացել են որպես եվրոպական արժեհամակարգին համահունչ, մարդու իրավունքներին եւ ժողովրդավարության հիմնաքարային սկզբունքներով ապրող եւ աշխատող պետություններ։Եղել է ընդգծված հարգանք եւ ըմբռնում, եւ դրան մենք հասել ենք տարիների ոչ հեշտ աշխատանքի շնորհիվ։

ՀՀ-ում 2018-ին իշխանությունը զավթածները ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ոլորտում իրար հետեւից սխալներ եւ պարտություններ են գրանցում, ջուրը թափելով այն ահռելի աշխատանքը, որը կատարվել է մինչեւ 2018-ի մայիս։ Ահավասիկ՝ ապացույցը, այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն, Ժելենա Զավկոն, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարիա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են ընդունել՝ «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման» վերաբերյալ:Որում տեղ են գտել խայտառակ ձեւակերպումներ, մասնավորապես «գրավյալ տարածքներ» արտահայտությունը, ինչպես նաեւ «Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականություն» արտահայտությունը։ Իսկ նման խայտառակ ձեւակերպումներ նախկինում երբեք չեն եղել։Բացեք եւ կարդացեք մինչ այդ եղած բոլոր հայտարարությունները եւ բանաձեւերը։
Ինքս, լինելով Հայաստան-Եմ պատվիրակության անդամ, անձամբ եմ, տեսել, իմ համեստ չափով մասնակից եղել Եվրախորհրդարանում մեր պատվիրակության ջանքերին, աշխատանքին, որպեսզի երբեք եւ ոչ մի պարագայում ոչ հայանպաստ եւ ոչ արցախանպաստ որեւէ ձեւակերպում չսպրդի որեւէ զեկույցի կամ հայտարարության մեջ։ Անձամբ եմ տեսել մեր պատվիրակության/ղեկավարը իմ գործընկեր Սամվել Ֆարմանյաննն էր/, տքնաջան աշխատանքը յուրաքանչյուր եվրոպացի պատգամավորի, խմբի հետ եւ, կարեւոր է, որ այդ աշխատանքը իր արդյունքը տալիս էր։ Ընդ որում այդ ամենը անձամբ տեսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա եւս այս պատվիրակության անդամ էր։ Հիմա, այս մարդիկ նաեւ խորհրդարանական դիվանագիտության հերն անիծեցին, ամենուրեք, որտեղով անցնում են փլատակեր են թողնում, ավերելով ամեն ինչ, կատարված բոլոր լավ գործերը․․Սրանք միայն պարգեւատրվեն եւ ինքնապարգեւատրվեն, թռչեն երկրից-երկիր եւ ետ գան իրենից առաջ արված ամբողջ լուրջ արտաքին քաղաքական, խորհրդարանական դիվանագիտության շնորհիվ կառուցած ամրությունները խորտակելով․․Այսպիսով հեռուն չեք գնալու, տղաներ եւ աղջիկներ, սա ձեզ համար Գյումրի-Երեւան մայրուղին չէ․․․

2014թիվ, Ստրասբուրգ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի նիստից հետո»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ